Երեկ ՕԵԿ-ը Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ ընդլայնված վարչության նիստ է արել, որին մասնակցել են քաղաքական խորհրդի անդամները և հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Եվս մեկ անգամ վերահաստատվել են «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները, որոնք առաջարկությունների տեսքով հրապարկվել են: